Հայաստանը պետք է Մաքսային միությանը ներկայացնի ՄՄ–ին միանալու իր պայմաններն ու հասնի դրանց կատարմանը. Լեպյոխին
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, հաշվի առնելով սեփական շահերը, պետք է Մաքսային միության երկրներին ներկայացնի ՄՄ–ին միանալու իր պայմաններն ու հասնի դրանց կատարմանը, կարծում է ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ գիտխորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրման բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
«Խոսքն այն մասին չէ, որ գոյություն ունի ՄՄ–ի շրջանակներում աշխատելու ռեժիմ, ՄՄ երկրների միջև որոշ համաձայնագրեր, խիստ կանոնակարգեր, և Հայաստանը պարտավոր է կատարել դրանք։ Պետք է այլ կերպ դնել հարցը. Հայաստանը, գիտակցելով սեփական շահերը, կողմնորոշվելով այդ հարցում, որևէ տեղ, այս դեպքում ՄՄ մտնելուց առաջ, պետք է նկարագրի այն պայմանները, որոնց դեպքում նա պատրաստ է միանալ ՄՄ–ին և պետք է հասնի դրանց կատարմանը», – ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարել է Լեպյոխինը։
«Գնդակը հայկական կողմի մոտ է, և ոչ ոք հարց չի դնում, որը վաղը կամ մեկ ամսից Հայաստանը պետք է ՄՄ անդամ դառնա։ Այժմ խոսքը ՄՄ մտնելու ընթացակարգը սկսելու նպատակահարմարության մասին է», – ավելացրել է Լեպյոխինը։
Մեկնաբանելով արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչների պնդումներն այն մասին, թե ՄՄ–ին հանրապետության միանալը կսահմանափակի նրա ինքնիշխանությունը` փորձագետը նշեց, որ «Եվրասիական միությունում և ՄՄ–ում, ի տարբերություն ԵՄ–ի, բոլոր որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Ցանկացած, անգամ փոքր երկիր, ունի նույն ձայնը, ինչ Ռուսաստանը»։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:45 18.10.2013