Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Մի խումբ լրագրողներ պատնեշ են ստեղծել ցուցարարների և ոստիկանների միջև

22.06.2015, 21:34
Մի խումբ լրագրողներ պատնեշ են ստեղծել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև։
Հ
Մի խումբ լրագրողներ պատնեշ են ստեղծել ցուցարարների և ոստիկանների միջև
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Մի խումբ լրագրողներ պատնեշ են ստեղծել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև։
Հ
ունիսի 19–ին Երևանի Ազատության հրապարակում հայտարարվել է եռօրյա նստացույց, որի մասնակիցները երկուշաբթի երեկոյան երթով անցնել են դեպի նախագահական նստավայր և կանգնեցվել են ոստիկանության կողմից։

Այժմ ոստիկանությունը համոզում է լրագրողներին ցրվել, որ սկսի ցույցը ցրելու գործողություններ։ Ոստիկանության աշխատակիցները կոչ են անում ցուցարարներին չխախտել հասարակական կարգը, հավաստիացնելով, որ բախումների որևէ ցանկություն չունեն։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։–0–