Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Լուկաշենկոն խոսել է ԵՏՄ–ում Բելառուսի նախագահության ստանձնած խնդիրների մասին

13.01.2015, 20:41
Բելառուսի նախագահը ուղերձ է հղել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին այն բանի կապակցությամբ, որ Բելառուսը հունվարի 1–ից նախագահություն է ստանձնել Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում։ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձում նշել է աշխատանքի հիմնական ուղղությունները։
 Լուկաշենկոն խոսել է ԵՏՄ–ում Բելառուսի նախագահության ստանձնած խնդիրների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահը ուղերձ է հղել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին այն բանի կապակցությամբ, որ Բելառուսը հունվարի 1–ից նախագահություն է ստանձնել Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում։ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձում նշել է աշխատանքի հիմնական ուղղությունները։

Ինչպես հաղորդում է «Բելտա» բելառուսական պետական գործակալությունը, ուղերձում նշվում է, որ Բելառուսը «դիտարկում է ԵՏՄ–ն որպես կարևորագույն ինտեգրացիոն միություն, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական և սոցիալական կայունության ապահովմանը»։ Բելառուսի նախագահությունը կուղղվի «բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը, միության չորս հիմնարար տնտեսական ազատությունների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն) առաջխաղացման աջակցությանը»։

Նշվում է, որ բելառուսական կողմը ԵՏՄ–ի պայմանագրի պատրաստման բոլոր փուլերում հետևողականորեն հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորին չափ ազատականացնել տնտեսական գործունեության պայմանները ինտեգրացիոն միության շրջանակում։

«Նախկինի պես կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության հիմքը պետք է դառնա բացառությունների և սահմանափակումների ամբողջական չեղյալ հայտարարումը ապրանքների տեղաշարժի հարցում», – նշվում է ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուղերձում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են համաձայնեցված, իսկ հետագայում նաև միասնական արդյունաբերական և ագրո–արդյունաբերական քաղաքականությանը շուտափույթ անցում կատարելու միջոցների ընդունմանը, միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակման և ընդունման արագացմանը, 2016 թ.–ի հունվարի 1–ից դեղորայքի և բուժսարքավորումների միասնական շուկաների գործարկման ապահովմանը։ Բացի այդ, առաջարկվում է սկսել պայմանագրի այն դրույթների գործնական կիրառումը, որոնք նախատեսում են արտահանման զարգացման համատեղ գործողություններ։

Բելառուսը նաև «կարևորում է էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի հիմնական շուկաների գործարկման հայեցակարգերի մշակումը»։ Հրատապ է նաև միասնական մաքսային տարածքի մաքսային–տուրքային և ոչ տուրքային պաշտպանությունը։ Այս կապակցությամբ Բելառուսը գործընկերներից ակնկալում է «թափանցիկություն ԱՀԿ–ի հետ երկխոսության հարցերում», նշվում է փաստաթղթում։–0–