Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ԱԳՆ

05.02.2019, 16:39
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում:
Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

Մոտ երկու ամիս առաջ Լուկաշենկոն պատմել է լրագրողներին ավելի վաղ արած առաջարկությունների մասին, որոնք վերաբերում են Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաև անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային։

Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ներքաշել է ՀԱՊԿ-ը ներքաղաքական խնդիրների մեջ»: Հետո Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` նշելով, որ սպասում է հրավերի:

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր բելառուսցի գործընկերների հետ երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, և Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում», - ասաց Նաղդալյանը:

Նա, սակայն, ձեռնպահ մնացել նշել հնարավոր այցի կոնկրետ ժամկետները և օրակարգը:-0-