Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը

22.01.2014, 19:29
Միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը, նշված է ԱԳՆ 2013թ.–ի գործունեությունը ներկայացնող հաշվետվության մեջ։
Միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը, նշված է ԱԳՆ 2013թ.–ի գործունեությունը ներկայացնող հաշվետվության մեջ։

«Հունիսի 18-ին Էնիսկիլենում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ անգամ ևս վերահաստատեց, որ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի կողմից որդեգրված դիրքորոշմանն առ այն, որ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը չունի այլընտրանք և կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը նույն օրը բարձր գնահատեց այդ հայտարարությունը և, ի պատասխան եռանախագահ երկրների ղեկավարների կոչին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա հիմնահարցի կարգավորմանը։

Բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց շուրջ երկու տարի ընդմիջումից հետո՝ նոյեմբերի 19- ին, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Չնայած տարվա ընթացքում Ադրբեջանական կողմը շարունակում էր ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները Հայաստանի հետ սահմանին և

Արցախի հետ շփման գծում, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, Կիևում դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ նշվեց հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման գործընթացի շարունակման հանձնառությունը։-0-