ՄՄ–ին միանալը հակաքաղաքակիրթ որոշում է Հայաստանի համար. ազգային անվտանգության նախկին նախարար
12.11.2013,
16:30
Մաքսային միությանը միանալու որոշումը հակաքաղաքակիրթ է Հայաստանի համար, կարծում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու որոշումը հակաքաղաքակիրթ է Հայաստանի համար, կարծում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
«Դա հակաքաղաքակիրթ որոշում էր։ Եթե իրավիճակը դիտարկենք ՄՄ անդամ երկրներում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ Հայաստանը մի քանի քայլ առաջ է, իսկ այդ միության անդամակցությամբ մենք կհասնենք միայն այդ մակարդակի նվազմանը»,– երեքշաբթի «Մաքսային միություն. Հայաստանի անվտանգության մարտահրավերներ» սեմինարի ընթացքում ասաց Շահնազարյանը։
Ըստ նրա, ՄՄ–ն, ինչպես և միության կազմում ընդգրկված երկրները արժեքների որևէ համակարգի վրա չեն հենվում։
«Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ որևէ արժեքավոր համակարգի կրող չլինելով, ռուսական քարոզչամեքենան, ինչպես խորհրդային ժամանակներում, խաչակրած արշավանք է սկսել ոչ միայն Եվրամիության, այլ նաև եվրոպական արժեհամակարգի դեմ»,– ավելացրեց նա։ –0–