Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Միլանում. ՌԴ ԱԳՆ

22.11.2018, 17:12
Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Միլանում. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը ողջունում է Հայասանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակում, որը կկայանա Միլանում: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 25-րդ նիստն Իտալիայի գլխավորությամբ տեղի կունենա Միլանում 2018 թ.-ի դեկտեմբերի 6-ից 7-ը:

«Մենք կողջունենք նման հանդիպման հերթական փուլը, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն դրա անցկացման վերաբերյալ: Սակայն դա ամեն պետության ինքնիշխան իրավունքն է` նման հանդիպումների անցկացման վերաբերյալ որոշում ընդունելը», - ասել է Զախարովան:

Նա նշել է նաև, որ եթե նման հանդիպում կայանա, և այն կառուցողական լինի, ապա այն կարելի է միայն ողջունել:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Վերջին հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման շուրջ, որը միտված է տարածաշրջաում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում` համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի շրջանակում: -0-