Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

Նախորդ գիշեր հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ականանետեր և նռնականետեր է կիրառել

11.05.2016, 11:54
Մայիսի 10–ի լույս 11–ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը։
Նախորդ գիշեր հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ականանետեր և նռնականետեր է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 10–ի լույս 11–ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–