Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին ծննդյան պաշտոնական օրվա առթիվ

16.06.2015, 14:09
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին ծննդյան պաշտոնական օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն` շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: -0-