Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից. Սարգսյան

29.11.2013, 16:28
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից, ուրբաթ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նիստի ժամանակ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից, ուրբաթ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նիստի ժամանակ։

«Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում»,– ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում հայերի կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները:

«Եվրոպական Միության անդամ պետություններից` որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»,– ասել է Սարգսյանը։ --0--