Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցային գործընթացի ձախողման չի հանգեցնի. Մարկարով

12.11.2013, 13:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դժվար թե ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացի ձախողման հանգեցնի, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցային գործընթացի ձախողման չի հանգեցնի. Մարկարով
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դժվար թե ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացի ձախողման հանգեցնի, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

«Կարելի է ենթադրել, որ հանդիպումը դժվար թե որևէ խոչընդոտ հանդիսանա հարաբերություններում և հակամարտության կարգավորման հարցում:  Կողմերը հերթական անգամ իրենց դիրքերը կներկայացնեն կարգավորման վերաբերյալ»,- երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մարկարովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ, ինչի վառ ապացույցն է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` 2011թ.-ին Կազանում կայացած հանդիպման անհաջողությունը:

Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատեցին` 2013թ.-ի նոյեմբերին կայանալիք իրենց մտադրությունը:

Միաժամանակ ըստ Մարկարովի, այն, որ երկարատև դադարից հետո վերսկսվում են նախագահների հանդիպումները վկայում է, որ կողմերն իրատեսորեն են գնահատում իրավիճակը և հասկանում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և բանակցային ձևաչափը շարունակում է խնդրի կարգավորման ողջամիտ և տրամաբանական հնարավորություն մնալ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-