Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Նախագահը վերանշանակել է երկու փոխվարչապետներին (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

16.01.2019, 18:08
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակել է երկու փոխվարչապետներին:

Նախագահը վերանշանակել է երկու փոխվարչապետներին (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակել է երկու փոխվարչապետներին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը վերանշանակվել են փոխվարչապետների պաշտոններում:

Մհեր Գրիգորյանը 1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում, 1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, 1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը, 1999–2005թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում,
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ, 2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում, 2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը, 2007-2011թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, 2006-2018թթ. զբաղեցրել է «Առքա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը, 2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը, 2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը,
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի որդի և դուստ:

Տիգրան Ավինյանը 2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում, 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թթ. – աշխատել է «Զարգացման հայկական բանկում»` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ, 2010-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը, 2014-2016 թթ. – աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր), 2014-2018 թթ. - ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը, 2017-2018 թթ. - եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից, 2018 թ. մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ.-ից՝ կուսակցության վարչության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր: