ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ժնև
04.03.2014,
15:37
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-7-ը կայցելի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-7-ը կայցելի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:
Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: –0–