Նիկոլ Փաշինյանն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գործունեությունը
07.08.2018,
14:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ: –0–