Նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն. Դավիթ Բաբայանը պատասխանել է ՀԱԿ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կաղված է դրանից։
Այդ հայտարարությունը հասարակության դժգողությունն առաջացրեց, իսկ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը news.am–ի հետ զրույցում պատասխանել է այդ հայտարարությանը։ «Նովոստի Արմենիա» գործակալությունը ներկայացնում է կողմերի դիրքորոշումները։
Թադևոսյան. Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն: Ազատագրված են մեր բնութագրմամբ, բայց, դուք լավ գիտեք, որ դրանք գրավյալ տարածքներ են։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են։ Պատմություն ուսումնասիրեք…դա ես չեմ որոշում։ Դա եռանախագահողների, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը: Գրավյալ տարածքները` Ադրբեջանի տարածքներն են։ Այդ բանակցությունները ընթանում են Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքի շուրջ։ Այդ կարծիքը կիսում են համանախագահները, միջազգային հանրությունը։ Ես խոսում եմ այն թեմայի շուրջ, որի մասին բարձրաձայնել են, և որը քննարկում է միջազգային հանրությունը։
Բաբայան. Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջև ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսևորում։ Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլև Հայաստանի և ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է իրադարձությունների նման զարգացում թույլ չտա։ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն. Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ:–0–