Նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
16.05.2019,
11:48
Երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում, գրում է «Փաստ» օրաթերթը:
«Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը», - գրում է թերթը:
Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին:-0-