Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը բարելավվում է. հայ փորձագետ
18.12.2013,
13:19
Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման համար նախադրյալներ կան` հաշվի առնելով մի շարք արտաքին գործոններ, «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի» միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման համար նախադրյալներ կան` հաշվի առնելով մի շարք արտաքին գործոններ, «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի» միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Առաջին հերթին` Հարավային Կովկասի իրավիճակը բարելավվում է ԱՄՆ–ի և Իրանի միջև պատերազմի հավանականության ռիսկի նվազման պատճառով»,– ասաց նա։
Ըստ Հարությունյանի` Հարավային Կովկասի տարածաշրջանը դեռ վերջերս աշխարհաքաղաքական իմաստով գտնվում էր բավական ամորֆ վիճակում, սակայն այսօր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բյուրեղացում է տեղի ունենում, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
«Հայաստանը միանում է Մաքսային միությանը, և դա որոշ պարզություն է մտցնում տարածաշրջանի քարտեզում։ Ադրբեջանի դեպքում` Արևմուտքի հետաքրքրության որոշակի անկման ֆոնին, ակնհայտ է Անկարայի հետ Բաքվի հետագա մտերմացումը, իսկ Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին, տարածաշրջանի հավասարակշռության լրացուցիչ գործոն է»,– ավելացրեց նա։
Երևանում դեկտեմբերի 18-20-ն անցկացվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանկարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնը (Ռուսաստան) և «Նորավանք» գիտակրթական կենտրոնը (Հայաստան)։–0–