Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը ստացել է ՄՄ–ին միանալու համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթները. պատգամավոր

01.10.2013, 18:51
ՀՀ արդարադատության նախարարությունն ու համապատասխան գերատեսչությունները ստացել են օրենսդրական փաթեթները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի օրենսդրությունը Մաքսային միության պահանջներին համապատասխանեցնելու համար, հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Հայաստանը ստացել է ՄՄ–ին միանալու համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթները. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարարությունն ու համապատասխան գերատեսչությունները ստացել են օրենսդրական փաթեթները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի օրենսդրությունը Մաքսային միության պահանջներին համապատասխանեցնելու համար, հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

«Համապատասխան գերատեսչություններն արդեն ստացել են օրենսդրական փաթեթները, որոնք պետք է քննարկեն», – երեքշաբթի լրագրողներին ասել է Այվազյանը։

Խոսելով ՄՄ–ին երկրի միանալու առավելությունների մասին` նա նշել է, որ դառնալով ՄՄ անդամ` Հայաստանը կկարողանա առևտուր անել անդամ–երկրների հետ «մի երկրում գտնվող ձեռնարկությունների նման»։

«Կիրառվելու է մաքսային կառավարման մեկ ընդհանուր մոդել, ինչպես կիրառվում է Բելառուսում և Ղազախստանում։ Այսինքն, այս ամենը միասնական խնդիր է լուծում», – ասել է պատգամավորը։

ՀՀ ԱԺ նախագահը նաև կասկածի տակ է առել այն, որ 2014 թ.–ի ընթացքում Հայաստանը կհասցնի պատրաստվել ՄՄ մուտք գործելուն։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։ –0–