Պատգամավորական մանդատը պահելու նպատակ չկա. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու պատճառով նրան պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին՝ պահանջելով սկսել քրեական հետապնդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապրիլի 19–ին լրագրողների հետ զրույցում տրված գնահատականների կապակցությամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հարցով։
Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հարցը իրավական է և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում:
«Վարչապետը հայտարարեց, որ իրավապահ մարմիններին կարգադրել է պարզել, և նրանք կպատասխանեն ըստ օրենքի: Բոլորը հավասար են օրենքի առաջ, սակայն դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է հայտարարություններ անի: Մենք սպասում ենք որոշմանը օրենքի և Սահմանադրության համաձայն», - ասաց Ծառուկյանը:
Ըստ նրա, կուսակցությունը կսպասի համապատասխան իրավապահ մարմինների որոշմանը, սակայն մանդատը պահելու նպատակ չունի:-0-