Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Պատրաստ եղեք շուտով շատ ու քրտնաջան, երկարատև աշխատանքի. Աշոտյանն ազդարարել է Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումը

24.11.2017, 21:00
Արմեն Աշոտյանը շնորհավորել է բոլորին Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
Պատրաստ եղեք շուտով շատ ու քրտնաջան, երկարատև աշխատանքի. Աշոտյանն ազդարարել է Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է բոլորին Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։

 Այսօր Բրյուսելում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կողմերը նախաստորագրել են դեռ 2017 թ.–ի մարտի 21–ին։

Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց Բրյուսելում։ Շնորհավորում եմ բոլոր կողմերին և բոլորին», – նշել է Աշոտյանը Facebook–յան իր էջում։

«Պատրաստ եղեք շուտով շատ ու քրտնաջան կարևոր, երկարատև աշխատանքի։ Բայց ոչ այսօր։ Այսօր պարզապես ուրախացեք և վայելեք հանգստյան օրերը», – եզրափակել է Աշոտյանը։–0–