Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Պետք է սովորել իսկական ընտրությունների. Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

23.09.2018, 09:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում։
Պետք է սովորել իսկական ընտրությունների. Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս էր եկել դստեր հետ։

Քվեարկելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ` Նյու Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նա հանդես կգա ելույթով։

«Ցանկացած ժողովրդավարական երկրում նախընտրական արշավի ժամանակ «կրքեր են հասունանում»: Կարծում եմ, որ այսուհետ ընտրությունները Հայաստանում իսկական են լինելու։ Ընտրությունների արդյունքները չեն որոշվելու գրասենյակում, իսկ հետո փոխանցվելու ԿԸՀ, ԱԱԾ կամ ոստիկանություն», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետք է սովորել իսկական ընտրությունների, և նա նախընտրական արշավից դժգոհության պատճառ չունի:

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքն իր ցուցակի առաջին համար է գրանցել հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգություն» կուսակցությունն` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՅԴ–ն` ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրինաց երկիր» կուսակցությունն` իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքն` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։–0–