Հայաստանի կառավարության կազմը հնարավոր է փոփոխվի. Սաֆարյան
18.01.2016,
16:05
Հայաստանի կառավարությունը չի լուծել այն խնդիրները, որոնք առաջադրվել էր նրա կազմավորման ժամանակ, և ամենայն հավանականությամբ, այս կազմը կփոփոխվի, համարում է Միջազգային հիմնախնդիրների և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը չի լուծել այն խնդիրները, որոնք առաջադրվել էր նրա կազմավորման ժամանակ, և ամենայն հավանականությամբ, այս կազմը կփոփոխվի, համարում է Միջազգային հիմնախնդիրների և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Կառավարությունը պետք է ապահովեր Հայաստանի բարեփոխումների շարունակականությունը, արտերկրյա ներդրումների ուղիղ հոսքը, ինչպես նաև տնտեսական աճ: Այս ամենը չի արվել: Նոր կառավարությունը, որը կկարողանա դիմակայել այս մարտահրավերներին` իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»,-ասաց նա:
Սաֆարյանը հայտարարեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանին նոր կառավարություն է անհրաժեշտ` վստահության մեծ քվեով` ավելացնելով, որ ներկայում գործող «օլիգարխների կառավարությունը» երբեք չի ընդունի խաղի նոր կանոնները, իսկ հանրաքվեից հետո նրանց «ռազբոռկաները» տեսանելի են բոլորին:
«Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանը կմնա արդյոք վարչապետի պաշտոնում, կախված է իշխանության վերարտադրության մեջ ունեցած նրա ներդրումից, ինչի համար էլ արվեց սահմանադրական հանրաքվեն»,-ասաց Սաֆարյանը:
Նա, Հայաստանի քաղաքական համակարգում, հնարավոր համարեց ցանկացած փոփոխություն, ինչպես նաև ընդդիմության արդեն գործող առաջնորդների ակտիվացում և նոր գործիչների ի հայտ գալ:
«Ստեղծված բարդ իրավիճակում Արա Աբրահամյանը շանս է ստացել, սակայն նա դժվար կրկնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաջողությունը: Աբրահամյանի ռուսական քաղաքացիությունը շատ հեշտ միջոց կարող է հանդիսանալ Հայաստանի քաղաքական դաշտ նրա մուտքը կանխելու համար»,-ասաց Սաֆարյանը:
Հայաստանի գործող կառավարությունը ձևավորվել է 2014 թվականի գարնանը: Այդ ժամանակ որոշակի փոփոխություններ արվեցին կառավարության կառուցվածքում, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեն ընդգրկվեց Ֆինանսների նախարարության կազմում, Ջրային տնտեսությունը ներառվեց Գյուղատնտեսության նախարարության կազմում, իսկ ԱԻՆ-ը և ՏԿՆ-ն միավորվեցին: Բացի այդ ստեղծվեց նոր նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների:-0--