Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՌՀՄ ղեկավարն անընդունելի է համարում Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

10.10.2013, 16:13
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն անընդունելի է համարում հայ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
ՌՀՄ ղեկավարն անընդունելի է համարում Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն անընդունելի է համարում հայ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Փոստանջյանը հոկտեմբերի 2–ին ԵԽԽՎ նիստի ժամանակ հարցրել է ելույթ ունեցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «թե ո՞վ է վճարել եվրոպական խաղատներից մեկում նրա կողմից տանուլ տված 70 մլն եվրոն»։ ՀՀ նախագահն այդ պնդումը հերքել է` հայտարարելով, որ խաղատներ չի այցելում։ Հոկտեմբերի 23–ին Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մտադրության մասին` հաշվի առնելով նրա վարքը Խորհրդարանական Վեհաժողովի ընթացքում։

«Մենք իրավունք չունենք խաթարել Հայաստանի Հանրապետության նախագահի հեղինակությունը»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Արա Աբրահամյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ըստ նրա, ԵԽԽՎ–ն կարևորագույն արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի հնչեցման հարթակ է, բայց ոչ ներքին հարցերի։

«Եթե մենք ունենք ինչ–որ ներքին հարցեր, ապա դրանք պետք է լուծենք այստեղ` Հայաստանում, առավել ևս, որ դրա բոլոր հնարավորությունները կան»,– ասաց նա։

Միաժամանակ ՌՀՄ ղեկավարն ավելացրել է, որ իր ելույթով Փոստանջյանը վնասել է ինքն իրեն և ամբողջ հայ ժողովրդին։ -0-