Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Պուտինը բանակցություններ է վարում Հայաստանի նախագահի հետ

02.12.2013, 19:27
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների սկզբում գոհունակություն է հայտնել, որ հայ–ռուսական հարաբերությունները «շատ ինտենսիվ» են զարգանում, և շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ Հայաստանի ձգտումը դեպի Մաքսային միություն դրական արձագանք է գտել։
Պուտինը բանակցություններ է վարում Հայաստանի նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների սկզբում գոհունակություն է հայտնել, որ հայ–ռուսական հարաբերությունները «շատ ինտենսիվ» են զարգանում, և շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ Հայաստանի ձգտումը դեպի Մաքսային միություն դրական արձագանք է գտել։

Հայ առաջնորդն ընդգծեց, որ իրենց հանդիպումները «կանոնավոր և անկեղծ բնույթ են կրում, մենք խոսել ենք այսօր և նախկինում այն մասին, որ ցանկանում ենք միանալ Մաքսային միությանը» Նա շնորհակալություն հայտնեց Պուտինին այդ հարցում ցուցաբերած աջակցության համար։

«Շատ լավ է, որ դուք ձեր այցը սկսեցիք Գյումրի քաղաքից։ Դա ամենակոլորիտային քաղաքն է, և ձեր մասնակցությունը ռուս–հայկական համաժողովին ավելի մեծ նշանակություն հաղորդեց այս համաժողովին»,– ասաց Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի այցելությունը Գյումրու ռազմակայան «անպայման կազդի անձնակազմի մարտական պատրաստվածության վրա և կարևոր բաղկացուցիչ կլինի Հայաստանի անվտանգության համար, ինչպես և նախատեսված է համապատասխան պայմանագրերով»։

Պատասխանելով այդ ողջույնին` Պուտինը նշեց, որ երրորդ անգամ է այցելում այդ քաղաք։ «Անհրաժեշտություն չկա ասելու, որ ռուս–հայկական կապերն ավելի կարևոր բնույթ են կրում, քան պատմական գործընկերությունը, դա մեր ժողովուրդների պատմական կապերն են»,– ասաց նա։

Խոսելով Գյումրու ռազմակայան կատարած այցելության մասին` ռուս նախագահն ընդգծեց. «Կցանկանայի, որ տարածաշրջանի խնդիրները լուծվելին ոչ թե զենքի, այլ դիվանագետների օգնությամբ, որ ընդունվող որոշումներն ընդունելի լինեին բոլոր կողմերի համար։ Որքան էլ բարդ լինեին մեր առջև կանգնած խնդիրները, դրանք պետք է լուծել սովորական մարդկանց շահերից ելնելով, ովքեր ուղղակի և փոխաբերական իմաստներով աշխատում են հողի վրա»։

Խոսելով Հայաստանի`Մաքսային միությանը միանալու որոշման մասին` ռուս նախագահն ընդգծեց, որ դա ոչ թե պարզապես ինչ–որ մեկի որոշումն է, այլ համատեղ պայմանավորվածություն։ «Այդտեղ հարցերը միշտ լուծվում են պայմանավորվածության, զիջումների հիման վրա։ Մենք հասկանում ենք Հայաստանի տնտեսության վիճակը։ Մենք հասկանում ենք, որ երկրին տնտեսական «անվտանգության բարձիկ» է  պետք։ Հայաստանը պետք է զգա սեփական ուժը և պայմաններ ստեղծի հետագա զարգացման և համագործակցության համար»,– ասաց Պուտինը։ -0-