Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+14

ՔՊ վարչությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը

30.10.2024, 10:35
ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
ՔՊ վարչությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում:

2019-2020թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:

2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում,

2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել։