ՔՊ վարչությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը
30.10.2024,
10:35
ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում:
2019-2020թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:
2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում,
2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել։