Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի ժողովուրդը պահանջում է քաղաքական և հասարակական ուժերի միավորում երկրի խնդիրները լուծելու համար. Հովհաննիսյան

18.02.2014, 16:28
Հայաստանի ժողովուրդը պահանջում է քաղաքական և հասարակական ուժերի միավորում երկրի խնդիրները լուծելու համար, հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հայաստանի ժողովուրդը պահանջում է քաղաքական և հասարակական ուժերի միավորում երկրի խնդիրները լուծելու համար. Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ժողովուրդը պահանջում է քաղաքական և հասարակական ուժերի միավորում երկրի խնդիրները լուծելու համար, հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժողովուրդն ինքն է թելադրում միավորում արտաքին մարտահրավերների հաղթահարման համար, և մենք բոլորս պետք է կատարենք ժողովրդի պահանջը»,– երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետագա գործողությունների մասին` Հովհաննիսյանը հայտնեց, որ կուսակցությունը կպայքարի համապարփակ ժողովրդական ընդդիմության, այնուհետև` իշխանության ձևավորման համար։

Կուսակցության առաջնորդը հայտնեց, որ «Ժառանգությունն» առաջվա պես կանգնած կլինի ժողովրդի կողքին իր պայքարում, և ընդգծեց, որ կուսակցությանն ու նրա կողմնակիցներին հնարավոր չէ շեղել այդ ուղուց։

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականի փետրվարի ընտրություններում հավաքել է 36.74 տոկոս քվե և պարտություն կրելով հայկական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանից (58,64%)` չի ճանաչել քվեարկության արդյունքները։ -0-