Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 11, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

15.03.2019, 16:51
Դատարանն այսօր՝ մարտի 15-ին, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Դատարանն այսօր՝ մարտի 15-ին, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ, ուրբաթ դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Գրավի դիմաց ազատելու պաշտպանության միջնորդությունը մերժվել է: Դատարանը նշել է, որ գոյություն ունի Վերաքննիչ դատարանի երկու որոշում, և դրանց հիման վրա հաստատել է հիմնավոր կասկածանքը», - ասաց նա։

Միաժամանակ Օրբելյանը հայտարարեց, որ դատարանը բացառել է այն հնարավորությունը, որ Քոչարյանը կթաքնվի պաշտպանության միջնորդությունը բավարարելու դեպքում:

«Այսինքն դատարանի համար միակ հիմնավորումն այն է, որ հիմա գործը գտնվում է նյութերի հետ ծանոթանալու փուլում: Դատարանը բարձր է գնահատել գործի ընթացքի վրա հնարավոր ազդեցության ռիսկերը», - ասաց պաշտպանը:–0–