Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ռուսաստանն Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունն ընկալում է որպես սեփական վիշտ. Պուտին

24.04.2015, 13:38
Ռուսաստանն Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունն ընկալում է որպես սեփական վիշտ, ուրբաթ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանն Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունն ընկալում է որպես սեփական վիշտ. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունն ընկալում է որպես սեփական վիշտ, ուրբաթ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ապրիլի 24–ին է։

«Մենք անկեղծորեն վշտակցում ենք հայ ժողովրդին, ով վերապրել է մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Ավելի քան 1.5 միլիոն մարդ սպանվել է, խոշտանգվել։ Ավելի քան 600 հազար մարդ արտաքսվել է հայրենի տներից, ենթարկվել զանգվածային ռեպրեսիաների»,– ասաց Պուտինը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ։

«1915 թվականի իրադարձությունները ցնցել են ամբողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել են որպես սեփական վիշտ»,– ասաց Պուտինը, ավելացնելով, որ հարյուր հազարավոր հայեր ապաստան են գտել ՌԴ–ում։

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակը դնելուց հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորած  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–