Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կարող է քննարկվել ԵՏՄ շրջանակում. փորձագետ

19.03.2015, 22:00
Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Մովսես Դեմիրճյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններն «Արարատի ստորոտին» միջազգային 5–րդ մեդիահամաժողովում։
Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կարող է քննարկվել ԵՏՄ շրջանակում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Մովսես Դեմիրճյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններն «Արարատի ստորոտին» միջազգային 5–րդ մեդիահամաժողովում։

Նախօրեին Սարգսյանը, պատասխանելով մեդիահամաժողովի մասնակիցների հարցերին, հայտնել էր, որ Հայաստանին մտահոգում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները զարգանում են 1992 թվականից և դրանցում մեծ դեր, տեղ ու նշանակություն ունի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սարգսյանն ավելացրել էր, որ Հայաստանն իր անկախության պահից ի վեր այլ երկրներից չի ստացել ռազմական աջակցության նույնիսկ 1 տոկոսը, որը ցուցաբերել է Ռուսաստանը։

Դեմիրճյանի խոսքով, նախագահի հայտարարությունն արվել է ճիշտ պահի, որովհետև այս օրերին Հայաստանը մի քիչ ավելի շատ մեծ ուշադրության կենտրոնում է, իսկ ԵՏՄ–ի հետ հարաբերությունները խորանում են, ինչը թույլ կտա հետագայում բարձրացնել այդ հարցը։

Փորձագետն ասել է, որ Սարգսյանն արել է այդ հայտարարությունը ոչ թե որպես երկրի նախագահ, և հայտնել է առաջի հերթին ոչ թե երկրի նախագահի դրիքորոշում, այլ հենց հանրության դիրքորոշումը:

«Որոշ ռուս մասնագետներ նաև համաձայն են, որ առհասարակ  տարօրինակ է այն իրավիճակը, որ ադրբեջանցի զինվորները կրակում են հայ զինվորների վար ռուսական զենքով»,– ասել է փորձագետը։

«Կարծում եմ` բարձր մակարդակով դրա մասին խոսելը կարող է նաև հեռահար նպատակ ունենալ, և այդ հարցը կարող է քննարկվել ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության համատեքստում»,– ավելացրել է նա։

Փորձագետի խոսքով, Հայաստանը հասկանում է, որ դա բիզնես է, սակայն Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ այդ իրավիճակը հակասական է և անընդունելի հայկական կողմի համար։ -0-