ՄՄ անդամ–երկրների և Հայաստանի միջև սահմանների բացակայությունն այսօր խնդիր չէ. Վալովայա

ՄՄ անդամ–երկրների և Հայաստանի միջև սահմանների բացակայությունն այսօր խնդիր չէ. Վալովայա

ՄՈՍԿՎԱ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միութան անդամ–երկրների և Հայաստանի միջև սահմանների բացակայությունն այս պահին ավելի շատ դրական կողմ է, քան` խնդրահարույց, կարծում է ԵՏՀ–ի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

«Մեզ համար շատ ավելի հեշտ և արագ է լոււծել հարցը, երբ կա գոնե թեթև մաքսային վերահսկողություն, ավելի քիչ են հակափաստարկների, տեխնիկական կանոնակարգերի խախտման ռիսկերը։ Այդ պատճառով դա (սահմանների բացակայությունը) այս պահին միգուցե նույնիսկ կթեթևացնի գործընթացը», – ասել է Վալովայան` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին Մոսկվայում նոյեմբերի 12–13–ը ԵԶԲ–ի կողմից անցկացվող «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով VIII միջազգային համաժողովի ընթացքում։  

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ուղղվածությանը, ապա նրա խոսքով` այսօր աշխարհը շատ է փոխվել, և «տնտեսությունը հանքաքարերի, մետաղների և այլ հարթություններ տեղափոխելը, այդ ամենը վերաբերում է գիտելիքների տնտեսության ոլորտին»։ «Աշխարհագրական հեռավորությունն այսօր ընդհանրապես կարևոր չէ», – նշել է Վալովայան։

Եվրասիական զարգացման բանկը 2013 թ.–ի նոյեմբերի 12–13–ը անցկացնում է «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով VIII միջազգային համաժողովը։

Համաժողովի աշխատանքին ավանդաբար կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և այլ երկրների գիտությունների ակադեմիաներյի հայտնի գիտնականներ, Բանկի մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինտեգրացիոն միավորումների, ԱՊՀ պետությունների և ՌԴ–ում օտարերկրյա դեսպանատների, ԱՊՀ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, հետխորհրդային պետությունների ակադեմիական ինստիտուտների գիտաշխատողներ։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:02 12.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×