Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

«Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում կազմակերպել հայկական նյուրնբերգ

21.01.2019, 13:00
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կոչ է անում կազմակերպել հայկական նյուրնբերգ:
«Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում կազմակերպել հայկական նյուրնբերգ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կոչ է անում կազմակերպել հայկական նյուրնբերգ:

«Պետք է երկրի ներսում մաքրազարդում տեղի ունենա։ Այսինքն բոլոր այն անձինք, որ այսքան ժամանակ գործակցել են օտարի հետ և գործել են մեր պետականության դեմ , համախմբվել են որպես հանցավոր համագործակցություն՝ բռնագաղթի են ենթարկել մեր ժողովրդի փաստացի կեսին և քառօրյա պայմանավորված պատերազմով փորձել են մեր երկիրը հանձնել հակառակորդին», - ասել է Ավետիսյանը հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակչության հետ հանդիպմանը:

Ըստ նրա, «այս բոլոր դավաճանական և ազգակործան ծրագրերը իրականացնող անձինք ու շրջանակները պետք է որպես մեկ հանցավոր համագործակցություն՝ մաֆիա կամ բանդա, կանգնեն դատարանի առաջ»: 

Նա նշել է նաև, որ այսօր մեր դատական համակարգը դեռևս չի արտահայտում մեր ազգային շահերը և մեր ժողովրդի կամքը, քանի որ հնարավոր եղավ անցած ամիսների փոփոխությունների միջոցով ընտրել նոր ԱԺ, նոր գործադիր մարմին, բայց դատական իշխանությունն ու իրավապահ համակարգը մնում է անցյալի մնացորդ և, ինչպես տեսնում եք, տարբեր ձևերով փորձում է դիմադրել և ռևանշի հնարավորություններ ստեղծել:

«Այդ նպատակով պետք է այդ մաքրազարդումը՝ լյուստրացիան, գաղտնազերծումը՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, տեղի ունենա։ Եվ բոլոր այն մարդիկ, որ այդ ընթացքում կատարել են հանցագործություններ, պետք է պատասխան տան։ Հայկական նյուրնբերգ պետք է կազմակերպվի», - հայտարարել է նա:-0-