Սերժ Սարգսյանի եղբայրն ԱԱԾ-ի պահանջով վերադարձել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան՝ քննությունը վարող մարմնի պահանջով: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում Սարգսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (Խարդախությունը, որը կատարվել է առաանձնապես խոշոր չափերով):
«Ալեքսանդր Սարգսյանը արդեն գտնվում է Հայաստանում», - հայտնեց Գալստյանը:
2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էրԵրևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Դրանից հետո ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանի պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան չի մեկնաբանել այն տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե։ Civilnet-ն էր վարչապետի աշխատակազմին վկայակոչելով՝ այսօր հայտնել այս մասին։
2018թ.–ի աշնանը Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն` Ալեքսանդր Սարգսյանը, համաձայնվել է Հայաստանի պետբյուջե վերադարձնել 30 մլն դոլար։ Փաշինյանը հայտարարել է, որ «դրանք այն գումարներն են, որոնք Ալեքսանդր Սարգսյանն ավելի վաղ հավաքում էր բիզնեսից, ինչը համար էլ ստացել էր «Սաշիկ 50%» կեղծանունը։-0-