ՄՄ–ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» հաշվի է առնում ղարաբաղյան հակամարտության գործոնը. Սլուցկի

ՄՄ–ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» հաշվի է առնում ղարաբաղյան հակամարտության գործոնը. Սլուցկի

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար, սակայն այդ գործոնը հաշվի կառնվի, ուրբաթ ասաց Պետդումայի` ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։

«Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար... Առավել ևս, որ այդ գործոնը, անշուշտ, հաշվի կառնվի և Հայաստանի ղեկավարության, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, և նրանց կողմից, ովքեր կապ ունեն եվրասիական շինարարության հետ, այսինքն` մեզ բոլորիս հետ»,– «ՌԻԱ Նովոստիին» ասել է Սլուցկին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Նա հիշեցրեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` Մաքսային միության ստեղծման նախաձեռնողը, նույնպես կարծում է, որ այդ գործոնը պետք է հաշվի առնվի։

«Հայաստանը և Ադրբեջանն այսօրվա դրությամբ, ցավոք, այն երկրներն են, որոնք Լեռնային Ղարաբաղի պատճառով գտնվում են ձգձգվող հակամարտության վիճակում, այդ պատճառով մեկ երկրի շատ նախաձեռնություններ այս կամ այն աստիճանով կարող են ամբողջովին խոչընդոտվել մյուս կողմից»,–նշեց Սլուցկին։ Սակայն նա կարծում է, որ չպետք է դրանից խնդիրներ ստեղծել։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» և մնացած Մաքսային միության տարածքի հետ Հայաստանի մաքսային սահմանի ձևավորումը, անշուշտ, ձևավորվում է` հաշվի առնելով ղարաբաղյան գործոնը, և մենք գիտենք, որ այսօր Հայաստանը և Մաքսային միության մնացած երկրները ընդհանուր սահմաններ չունեն, սակայն դա խոչընդոտ չէ»,– ասել է Դումայի կոմիտեի ղեկավարը։

Նա որպես օրինակ բերել է Հունաստանին, որն ըստ նրա`մինչև Եվրամիության կազմում Բուլղարիայի անդամակցությունը ընդհանուր սահմաններ չուներ ԵՄ–ի մնացած տարածության հետ և տնտեսական տեսանկյունից «ոչ մի վատ բան» դրանում չկար, նշել է Սլուցկին։

Ըստ նրա` պետք չէ ղարաբաղյան խնդիրը ներկայացնել որպես Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության համար նախատեսված խոչընդոտ։ «Այն այդպիսին չէ»,– ամփոփել է պատգամավորը։ ––0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:32 27.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×