Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Թրամփը հայտարարել է, որ կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

24.10.2024, 10:15
Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ 120 000 քրիստոնյա հայեր Արցախում ենթարկվել են սարսափելի հալածանքների. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ 120 000 քրիստոնյա հայեր Արցախում ենթարկվել են սարսափելի հալածանքների և բռնի տեղահանվել են։

«Ամբողջ աշխարհում քրիստոնյաներն անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Դոնալդ Թրամփն իր սոցիալական կայքում։

Մեկ ամիս առաջ գործող փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարեց Հայաստանին աջակցելու և արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։