Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Թուրքիայի հայերը կարող են քրդամետ ԺԴԿ–ի օժանդակության հույս ունենալ իրենց շահերն առաջ տանելու համար. քաղաքական տեխնոլոգ

08.06.2015, 20:04
Թուրքիայի հայերը կարող են իրենց շահերն առաջ տանել խորհրդարան անցած քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության միջոցով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած ընտրությունների արդյունքները։
Թուրքիայի հայերը կարող են քրդամետ ԺԴԿ–ի օժանդակության հույս ունենալ իրենց շահերն առաջ տանելու համար. քաղաքական տեխնոլոգ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի հայերը կարող են իրենց շահերն առաջ տանել խորհրդարան անցած քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության միջոցով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած ընտրությունների արդյունքները։

Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,4 տոկոս և 80 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 13.1 տոկոս և 80 տեղ։ Մասնակցությունը` 84 տոկոս։

«Հայերի համար կարևոր է քրդամետ կուսակցության հաջող արդյունքը, որն ընտրություններում հավաքել է քվեների շուրջ 13 տոկոս։ Արդեն այսօր ես կարդացել եմ նրանց առաջնորդի հայտարարությունը, որ կուսակցության հաջողությունն ապահովվել է, այդ թվում, հայերի օժանդակության շնորհիվ։ Կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից այդ կուսակցության հաջողությունն ավելի զգալի էր հայերի համար, քան հայ պատգամավորների ընտրությունը»,– ասաց Հակոբյանը։

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարան են անցել երեք հայեր` լրագրող Մարգար Եսայանը (ներկայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»), Գարո Պալյանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) և փաստաբան Սելինա Օզուզունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն, ԺԴԿ–ն Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժն է)։

Հակոբյանի խոսքով, այդ կուսակցության միջոցով հայերը կկարողանան, կամ գոնե կփորձեն առաջ տանել իրենց շահերը։ «Նրանց ձայնը, հավանաբար, լսելի կլինի, քանի որ բազմաթիվ հարցերով նրանք համաձայնության կգան, քանի որ շատ հարցերում հայ և քուրդ շահերը համընկնում են»,– կարծում է քաղաքական տեխնոլոգը։

Ընտրություններում ֆավորիտներն էին 10–տոկոսանոց շեմը հաղթահարելու իրական հնարավորություններ ունեցած չորս կուսակությունները` «Արդարություն և զարգացում» չափավոր պահպանողական իշխող կուսակցությունը, ձախամետ Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), Ազգային շարժման ազգայնական (ԱՇԿ) կուսակցությունը և քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որն առաջին անգամ էր մասնակցում ընտրությունների։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: –0-