Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Վարչապետ. ԱՆ–ն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի

18.02.2016, 12:51
Առողջապահության նախարարությունն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի:
Վարչապետ. ԱՆ–ն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքից և հայտարարել է, որ մտադիր է գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Ժողովուրդ» թերթին։

Առողջապահության նախարարության անցած տարվա գործունեության կատարողականը քննարկելիս վարչապետը նախարար Արմեն Մուրադյանին նախատել է պետպատվերով բուժօգնության առնչութամբ ստացված բողոքների հետ կապված:

Թերթի հաղորդմամբ` Հովիկ Աբրահամյանը նախարարին ասել է, որ պետպատվերով բուժօգնությունը հաճախակի հասցեատերերին չի հասնում, և այդ խնդրի հետ կապված դժգոհությունները գնալով ավելանում են:–0–