Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ՀՀ վարչապետը կարող է գլխավորել սահմանադրական բարեփոխումների «այո» շտաբը

16.10.2015, 15:58
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ նա կգլխավորի սահմանադրական բարեփոխումների նախընտրական շտաբը։
ՀՀ վարչապետը կարող է գլխավորել սահմանադրական բարեփոխումների «այո» շտաբը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ նա կգլխավորի սահմանադրական բարեփոխումների նախընտրական շտաբը։

Լրագրողների այն հարցին, թե ով է գլխավորելու սահմանադրական բարեփոխումների «այո» շտաբը, Աբրահամյանը նշեց, որ այդ հարցը կքննարկվի առաջիկայում` Հանրապետական կուսակցության նիստի ժամանակ։

«Առաջիկայում այդ հարցը կքննարկվի կուսակցության նիստի ժամանակ, և մենք որոշում կընդունենք։ Այն, որ ես կմասնակցեն այդ գործընթացին, չի քննարկվում», – ասաց Աբրահամյանը։

Վարչապետը նաև նշեց, որ դա չպետք է խանգարի կառավարության աշխատանքին։ 

«Այդ հարցը կլուծվի հաջորդ շաբաթ», – ավելացրեց Աբրահամյանը։

ՀՀ ԱԺ պատգամավորներն այս տարվա հոկտեմբերի 5–ին քվեարկեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը նախատեսում է անցում իշխանավարման խորհրդարանական կարգին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6–ին։ –0–