ՀՀ վարչապետը կհամակարգի հանրաքվեին սահմանադրական բարեփոխումների ընդունման հարցով ՀՀԿ–ի քարոզարշավը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի հանրաքվեին սահմանադրական բարեփոխումների ընդունման հարցով իշխող ՀՀԿ–ի քարոզարշավը, երկուշաբթի լրագրողներին է տեղեկացրել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Բարեփոխված Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցնել խորհրդարանական իշխանավարման։
Շարմազանովի խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է ՀՀԿ–ն, հանձնարարել է Աբրահամյանին ձևավորել և գլխավորել համապատասխան շտաբը։
Նա ավելացրել է, որ ՀՀԿ–ն այս հարցում կհամագործակցի բարեփոխումներին աջակցող այլ քաղաքական ուժերի հետ։
«Մեզ համար կարևոր է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների գործընթացը համապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին», – ասել է Շարմազանովը։–0–