Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան

07.09.2018, 12:44
Պուտինը կայցելի նաև Տաջիկստան և Ուզբեկստան։
Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։

Սեպտեմբերի 27–28–ին Պուտինը կայցելի նաև Տաջիկստան և Ուզբեկստան։ Ուշակովը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։

«Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար», - ասել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով Ռուսաստան էր ժամանել պաշտոնական այցով։  Քննարկվել էր նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման։–0–