Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Որոշվել է Սարգսյան-Ալիև հանդիպումները դարձնել նոն– ստոպ

01.07.2016, 12:08
Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում։
Որոշվել է Սարգսյան-Ալիև հանդիպումները դարձնել նոն– ստոպ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի և Ալիևը պահվի վերահսկողության տակ, գրում է «Հրապարակը»։

Այդ ամենն արվում է, որպեսզի նվազագույնը՝ խնդրում որոշակի  դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել, գրում է թերթը։

«Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում», – նշում են հոդվածի հեղինակները։

«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիևը՝ խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է, սպասենք Շտայնմայերի տարածաշրջանային այցի արդյունքներին` հասկանալու, թե ինչ ընթացք կընտրվի»,- թերթին ասել է ԱԳՆ–ի աղբյուրը։ –0–