Ոստիկանությունը կասկածելի առարկաներ չի գտել ցույցի ակտիվիստների մոտ
24.06.2015,
12:53
Ոստիկանները կասկածելի առարկաներ` քարերով տոպրակներ չեն գտել Բաղրամյան պողոտայում` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացող ցույցի մասնակիցների մոտ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանները կասկածելի առարկաներ` քարերով տոպրակներ չեն գտել Բաղրամյան պողոտայում` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացող ցույցի մասնակիցների մոտ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ինչպես հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ահազանգ էր ստացվել այն մասին, որ պողոտայում ոստիկանական շարասյան դիմաց տեղադրված աղբամաններում քարերով տոպրակներ կան, ինչի կապակցությամբ ոստիկանությանը հրահանգվել էր ստուգում անցկացնել։
«Թող ոչ ոք չբողոքի, այստեղ մեր, առաջին հերթին` ցուցարարների անվտանգության հարցն է։ Կարծում եմ, որ տեղին չէ ցուցարարների դժգոհությունն այս կապակցությամբ», – հայտարարեց Օսիպյանը։
Նրա խոսքերով` ակցիայի մասնակիցները պետք է դրական ընկալեն ոստիկանության այս նախաձեռնությունը։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուջել են 25 հոգի։։
Ակցիան վերսկսվեց նախօրեին երեկոյան։ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները կազմակերպեցին երթ դեպի նախագահի նստավայր, սակայն նրանց ճանապարհը կրկին փակեցին ոստիկանական շարասյունները։ Հիմա Բաղրամյան պողոտան կրկին արգելափակված է։
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Երևանում հանդարտ էր, ցույցը ցրելու փորձ չի գրանցվել։ Ցուցարարների հետ ողջ գիշեր փողոցում են մնացել պատգամավորներն ու շոու–բիզնեսի աստղերը։ Նրանք ինքնատիպ կենդանի պատ են ստեղծել ցուցարարների և ոստիկանության շարասյան միջև։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–