Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել ապագա նախագահական ընտրություններին թեկնածուի հարցը. վարչապետ
27.12.2013,
15:57
Հայաստսանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ քննարկումներ չի անցկացրել ապագա նախագահական ընտրություններին ՀՀԿ-ից թեկնածության հարցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստսանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ քննարկումներ չի անցկացրել ապագա նախագահական ընտրություններին ՀՀԿ-ից թեկնածության հարցի վերաբերյալ։
Վերջերս հայ հասարակության որոշակի շրջանակներում շրջանառվում է հաջորդ` 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ից վարչապետի թեկնածության առաջադրման մասին հարցը։
«ինչ վերաբերում է 2017-2018 թթ. ընտրություններին, ապա կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ մեր քաղաքական թիմն այդ հարցը չի քննարկել, և մեր օրակարգում այդ հարցը չի եղել։ Երբ մեր թիմը քննարկի դա, արդյունքների մասին մենք, բնականաբար, ձեզ տեղյակ կպահենք», - հայտարարեց Սարգսյանը ուրբաթ իր առաջին մեծ մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով։
2013թ.–ի փետրվարի 18–ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ համոզիչ հաղթանակ տարավ հանրապետության գործող նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ –0–