ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները որոշել են կառավարությանն անվստահություն հայտնել
19.03.2014,
14:59
ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած դռնփակ նիստի ընթացքում եկել են համաձայնության կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, հաղորդում է Panorama.am կայքը` հղում անելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած դռնփակ նիստի ընթացքում եկել են համաձայնության կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, հաղորդում է Panorama.am կայքը` հղում անելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։
Նրա խոսքերով` այս պահից սկսած տեխնիկական հարցեր են լուծվում, կազմակերպվելու է ստորագրահավաք, և ապրիլի 28-ի ԱԺ նիստում կներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
«Հասկանում եմ որ գործընթացը փոքր-ինչ երկարեց, բայց նման որոշման հանգելու համար անհրաժեշտ էր հասունացում», – նշել է Զուրաբյանը։
ՀՀ ԱԺ–ի ոչ կոալիցիոն ուժերն արդեն բազմիցս հայտարարել էին կառավարությանը անվստահություն հայտնելու մտադրության մասին։ Նրանց միջև այս հարցի շուրջ քննարկումներ էին ընթանում։–0–