Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը

09.05.2015, 15:35
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին ընդունել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին ընդունել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:

ՀՀ վարչապետն իր հերթին բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով։

ՀՀ վարչապետն, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:

Ընդլայնված կազմով տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:–0–