Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Ադրբեջանական բլից–կրիգի հավանականությունը բացառված է. ԼՂՀ նախագահ

18.07.2013, 13:39
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Ազգ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը չի կարող բլից–կրիգ իրականացնել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։
Ադրբեջանական բլից–կրիգի հավանականությունը բացառված է. ԼՂՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Ազգ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը չի կարող բլից–կրիգ իրականացնել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։

«Պաշտպանության բանակը, բնական է, պատրաստ է դիմակայելու թշնամու ամեն մի ոտնձգության, այդ թվում նաև` չեզոքացնել բլից-կրիգի փորձ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումը»,–հարցազրույցում ասել է Սահակյանը, որի ամբողջական տեքստին հնարավոր է ծանոթանալ պարբերականի ինտերնետ կայքում։

Բացի այդ, ըստ ԼՂՀ նախագահի` եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը։ «Իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել»,– ասել է Սահակյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-