Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

02.12.2016, 10:53
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց) հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան  2000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:

Գերատեսչությունից հայտնում են, որ նախօրեի երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, հերթական ապատեղեկատվություն է:

«ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան»,– ասվում է հաղորդագրությունում։

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է: