Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը

16.05.2017, 10:39
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ:
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 1200 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է “ՍՊԱՅԿ” տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել»,– ասվում է հաղորդման մեջ։

ՊԲ առաջապահ զորամասերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-