Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներ է կիրառել շփման գծում

18.04.2017, 10:29
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներ է կիրառել շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:

Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ հակառակորդն ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց):

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-