Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ադրբեջանը Խոզնավարի ուղղությամբ կրակ է բացել, վնասվել է տան տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը (ՖՈՏՈ)

21.04.2025, 14:37
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՖՈՏՈ
Ադրբեջանը Խոզնավարի ուղղությամբ կրակ է բացել, վնասվել է տան տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Տուժածներ չկան: 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան

գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։ 

ՊՆ–ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։